«ԻՄ ՔԱՂԱՔԸ»

Հարգելի՛ այցելու

ՈՒրախ ենք Ձեզ ողջունել «Կապիտալ Կոմպլեքս Գրուպ» ընկերության պաշտոնական կայքում

«Կապիտալ Կոմպլեքս Գրուպ» ՍՊԸ-ն հանդիսանում է Ռուսաստանյան շինարարական շուկայում շուրջ 15 տարի գործող «Ստրոյսպեցմոնտաժ» ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում: 

 «Ստրոյսպեցմոնտաժ» ընկերությունը Մոսկվա և Վլադիմիր քաղաքներում տարիների ընթացքում իրականացրած որակյալ շինարարական նախագծերի շնորհիվ հասցրել է իր ուրույն տեղը գրավել Ռուսաստանյան շինարարական շուկայում` մեծ վստահություն և պահանջարկ վայելելով սպառողների շրջանում: 2015թ. փետրվար ամսից Հայաստանում ևս կատարվում են մի քանի ներդրումային ծրագրեր շինարարության ոլորտում: Ընկերության նպատակն է կառուցել միայն միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան որակյալ և մատչելի կառույցներ: Ընկերությունում ներգրաված են շինարարության ոլորտի լավագույն մասնագետները, որոնց հարուստ փորձը, բարձրակարգ ժամանակակից շինանյութերը, ինովացիոն տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ստանալ բարձր որակ:

Մեր կողմից կառուցվող շենքերն ու շինությունները առանձնանում են իրենց ճարտարապետական յուրօրինակ ոճով և հետաքրքիր լուծումներով: Օրեցօր ավելանում են մեր հաստիքային աշխատատեղերը և նոր աշխատատեղեր բացվում:

Ընկերությունը մշտապես կատարելագործվում է՝ գործի դնելով մեր ողջ փորձը, գիտելիքները և գիտության նվաճումները, որպեսզի բավարարենք մեր հաճախորդների պահանջները:

 

Ձեր հարմարավետությունը մեր աշխատանքն է

Հարգանքներով «Կապիտալ Կոմպլեքս Գրուպ»


Իմ քաղաքը նախագիծ  
Town House- ներ

Կառուցվող տարածքը գտնվում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ1 թաղամասում՝ Աշտարակի մայրուղու մերձակայքում: Գտնվելով քաղաքի թոհուբոհից հեռու , բնակեվլով այստեղ կկարողանաք վաելել լիարժեք հանգիստ ձեր հարմարավետ տանը։

Տարածքում նախագծված է անհատական բնակելի համալիր՝ հետևյալ ցուցանիշներով՝

• Կառուցապատման մակերեսը՝ 3820 քմ 48%

• Կանաչապատման մակերեսը՝ 3560 քմ 45 %

• Մայթեր և ճանապարհներ՝ 445 քմ 7%

Տները դասավորված են հողամասի հյուսիսային և հարավային կողմերի երկայնքով:

Համալիրի կազմում ընդգրկված են 2 հիմնական տիպի կցաշար բնակելի տներ՝ երկհարկ և եռահարկ:


Շինությունները մոնոլիտ կառույցներ են, կոնստրուկտիվ համակարգը կարկասային: Շենքի հիմքում տեղադրվող հիմքերը միմյանց հետ կապվում են միաձույլ երկաթ-բետոնով: Պահպանված է շենքերի իզոլացիոն ռեժիմը: Ունի անհատական ջրամատակարարման, ջրահեռացման համակարգեր:

Համալիրում տեղակայված են լինելու դեղատուն, մարկետ, մանկապարտեզ և նմանատիպ այլ անհրաժեշտ կառույցներ։

Տների տեղակայումը

Համալիրում տեղակայված են 50 ից ավել կցաշար տուն:

Յուրաքանչյուր տուն ունի իր սեփական պարսպապատ հողատարածքը և կանաչապատ զոնան, որի մակերեսը կազմում է 150քմ։

Համալիրում կարող եք նաև գնել հողատարածքներ սկսած 150քմ մակերեսից։


Մենք նախապատվություն ենք տալիս հասանելիությանն ու հարմարավետությանը և ունենք մեկ հիմնական նպատակ կառուցապատել ապագա և հետագա սերունդների համար։


«ԻՄ ՔԱՂԱՔԸ» համալիր     

ՔՈ ՏՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՔԵԶ


ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐ ՀԱՄԱՐ

Վաճառքի պատասխանատու
(374 91) 94 90 00

Վաճառքի պատասխանատու
(374 91) 94 90 00

«Բարեկամություն» ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ

Ինչո՞վ է առանձնանում «Բարեկամություն» Բիզնես կենտրոնը մյուս բիզնես կենտրոններից կամ ինչ՞ու ընտրել հենց «Բարեկամություն»-ը


Կոմպլեքս համալիր, ունիվերսալ կապիտալ շինություն


Շինությունը գտնվում է Երևան քաղաքի Արաբկիր համայնքում , Հ. Քոչար 4 հասցեյում, իրենից ներկայացնում է 9 հարկանից բաղկացած մեկ ամբողջական կոմպլեքս:

Տեղակայված լինելով Երևան քաղաքի ամենամարդաշատ վայրերից մեկում՝ և ունենալով առաջնային դիրք, այն ապահովում և երաշխավորում է ցանկացած տեսակի բիզնես իրականացնելու և իրագործելու լավագույն պայմանները:

Կառույցի անմիջապես հարևանությամբ է գտնվում, Բարեկամություն մետրոն, որն էլ իր հերթին համարվում է Երևան մետրոպոլիտենի ամենամարդաշատ կայանտեղերից մեկը:

Խիստ կարևոր է այն, որ կառույցն ունի բավականին լայն և ընդարձակ ավտոհանգրվան, թե բակի կողմից՝ ետնամասից և թե դիմային հատվածում, որը կարևորագույն պայմաններից մեկն է նմանատիպ կառույցների համար:

Գտնվելով բարձր դիրքի վրա և չունենալով դիմային՝ ճակատային հատվածում որևէ խանգարող կառույց, այն ունի խիստ արտահայտված և լայն ճակատային մաս:


Շենքն ունի մի շարք առավելություններ, այդ թվում՝

• մոտ է տրանսպորտային բանուկ հատվածին, մետրոյին

• ունի ներքին կանաչապատ բակ

• սրճարան

• ավտոկայանատեղի

• ջեռուցման համակարգ

• արևկող է

Շենքը կապիտալ վերանորոգված է՝ եվրոպական արտադրության մետաղապլաստե դուռ-լուսամուտներով: Հատակն ամբողջությամբ փոխված է: Յուրաքանչյուր հարկում առկա է առանձին սանհանգույց: Գործում են մարդատար վերելակներ: Հատուկ նշանակություն է տրվում անվտանգությանը: «բարեկամություն» Բիզնես կենտրոնում գործելու է բարձրակարգ սրճարան, որտեղ բիզնես կենտրոնի աշխատակիցները կարող են անցկացնել ընդմիջման ժամերը և վայելել հանգիստը: Մեր կարգախոսն է. առաջարկել որակյալ և շատ մատչելի տարածքներ՝ նպաստելով Ձեր բիզնեսի արագ աճին ու զարգացմանը:


Հետադարձ կապ

Հասցե

Հայաստան, ք. Երևան,
Հր. Քոչար 4
Բարեկամություն բիզնես կենտրոն

Հեռախոս

Հեռ. +374 (11)-22-01-33
Բջջ. +374 (99)-94-90-00

4 Hrachya Kochar St, Yerevan 0033, Amenia, CC Group

Ուղարկել հաղորդագրություն

Շնորհակալություն !